«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում «Հադերսֆիլդի» հետ առաջիկա հանդիպման մասին:
«Հիմար ենք, եթե չգիտենք ինչ սպասել «Հադերսֆիլդից»: Դա վերաբերում է ցանկացած թիմի, եթե այնտեղ հավաքված չեն մարդիկ, ովքեր ԱՊԼ-ում չեն խաղացել: Մեզ մոտ միայն այդպիսի մեկ ֆուտբոլիստ կա՝ Վիկտոր Նիլսոն-Լինդելյոֆը:
Բացի այդ, բոլորը գիտեն, թե ինչ է նշանակում ԱՊԼ-ի նորեկի հետ խաղալը: Ցանկացած թիմ կարծում է, որ բավականաչափ լավն է մրցակցին հաղթելու համար: Ֆուտբոլիստները տրամադրվելու են, իսկ երկրպագուներն ուրախանալու են, որ իրենց մոտ մեծ ակումբ է եկել»,- Մոուրինյուի խոսքը մեջբերում է «Sportsmole»-ը:
«Հադերսֆիլդ»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին: