«Մարսելի» կիսապաշտպան Անդրե-Ֆրանկ Անգիսան պատմել է, որ Ֆրանսիայի առաջնության 10-րդ տուրի՝ ՊՍԺ-ի հետ տնային խաղում սադրել է մրցակցի հարձակվող Նեյմարին:
87-րդ րոպեին մարսելցիների կիսապաշտպան Լուկաս Օկամպոսը խախտել է կանոնները բրազիլացու նկատմամբ, ինչից հետո վերջինս հրել է արգենտինացուն: Երկու խաղացողները ստացել են դեղին քարտ, սակայն փարիզցիների առաջատարի համար այն երկրորդն էր:
«Իմ դերն էր Նեյմարին սադրելը: Մարզիչն ասաց, որ նա մեծագույն տաղանդն ունի, սակայն բրազիլացուն հնարավոր է հավասարակշռությունից հանել:
Ընդհանուր մարտավարություն ունեինք Ֆլորիան Տովենի հետ: Մեր նպատակը չէր ինչ-որ մեկին վնասվածք հասցնելը, այլ մրցակցին ստիպել սխալվել: Մենք ավելի խելացի էինք»,- Անգիսայի խոսքը մեջբերում է «L'Equipe»-ը: