Mirkrasoty.life-ը ներկայացրել է կենդանակերպի նշաններին, ովքեր բարձր ստանդարտներ ունեն։
Առյուծ։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն առաջին հորիզոնականում են, քանի որ չափազանց պահանջկոտ են և զուգընկեր ընտրելիս փնտրում են ամեն ինչ՝ ֆինանսական կայունություն, գեղեցկություն, հարուստ ներաշխարհ։ Հարաբերությունները հազիվ թե երկար ընթացք ունենան պահանջներից որևէ մեկի բացակայության պայմաններում։ Առյուծները մշտապես իդեալ են որոնում, որն իրականում գոյություն չունի։
Երկվորյակներ։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները սիրում են չափազանցնել խնդիրները և հարաբերությունները միանգամից դադարեցնում են ամենափոքր կասկածի դեպքում։ Նրանք շատ բարձր են գնահատում իրենց ժամանակը՝ այն հեռանկար չունեցող զուգընկերների վրա ծախսելու համար։
Կշեռք։ Պահանջների բավական երկար ցանկ ունեն, նրանց չեն հետաքրքրում մազերի կամ աչքերի գույնը։ Նրանց հարկավոր է մեկը, ում հետ ուրախ է, հանգիստ, հարմար։
Այծեղջյուր։ Անկախ են, ապահովում են իրենց և դեմ չեն միայնությանը։ Հազիվ թե հարաբերություններ կամ շփում սկսեն, եթե վստահ չլինեն զուգընկերոջ հարցում։ Նրանց ստանդարտներն ու պահանջները բավական բարձր են։
Կույս։ Նրանք կարող են երկար ժամանակ պայքարել որևէ մեկի ուշադրությունը գրավելու համար, սակայն դա երկար չի տևի, եթե գիտակցեն, որ ավելի շատ ջանք են գործադրում, քան զուգընկերը։ Նրանք անմիջապես կհիշեն իրենց արժեքը ու կհեռանան՝ առանց ետ նայելու։
Ջրհոս։ Հնացած արժեքների վերանայման խնդիր ունեն։ Ջրհոսի համար բավական բարդ է բարձր պահել ինքնագնահատականը, բայց շրջապատը նրանց արագ վերադարձնում է իրականություն։
Խոյ։ Խոյերը կհաստատեն, որ բավական բարձր ստանդարտներ ունեն։ Իրականում նրանք հաճախ են ընկնում այլ մարդկանց ազդեցության տակ, որոնք հեռու են իրենց ստանդարտներից։
Աղեղնավոր։ Արտաքին տեսքի նկատմամբ բավական բարձր ստանդարտներ ունեն, բայց դա միակ պահանջն է։ Գեղեցկությունը կարող է կուրացնել Աղեղնավորին, և նա նույնիսկ կհամակերպի իր հետ վատ վերաբերմունքին, եթե զուգընկերը գեղեցիկ դեմք ու կազմվածք ունի։ Այդ պատճառով էլ Աղեղնավորներն անհաջող հարաբերությունների բավական լուրջ ցանկ ունեն։
Ձկներ։ Այդքան էլ ուշադրություն չեն դարձնում ստանդարտներին, քանի որ հակված են մեծահոգաբար ներել։ Նրանք ցանկանում են սեր ունենալ, աշխատում են չբողոքել, երբ արհամարհում են իրենց ծրագրերն ու ցանկությունները։ Արդյունքում՝ հաճախ բավական երկար են համբերում, մինչև հասկանում են, որ հարկավոր է փոխել ամեն ինչ։
Կարիճ։ Չեն գնահատում իրենց գեղեցկությունը, համաձայնում են նվազագույնին և չեն մտածում, որ ավելիին են արժանի։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների թուլությունը վատ վերաբերմունքն է իր անձի նկատմամբ, ինչպես նաև՝ հոռետեսությունն ու ցածր ոգին։ Կարիճները նույնիսկ աչք են փակում իրենց նկատմամբ վատ վերաբերմունքի վրա։
Խեցգետին։ Երբ Խեցգետինը սիրահարվում է, ընտրյալի վերաբերմունքն այլևս չի հետաքրքրում նրան։ Նրան կարելի է հիասթափեցնել, ստիպել բղավել, լաց լինել, բայց նա ամեն դեպքում երկրորդ հնարավորություն կտա։ Նրանք անվերապահորեն սիրում են և չեն հասկանում, թե որքան ցածր են իրենց ստանդարտները։
Ցուլ։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները սխալ մարդկանց հետ հարաբերություններ կառուցելու սովորություն ունեն։ Կարող են հաղորդագրություններ ուղարկել, նույնիսկ, երբ իրենց չեն պատասխանում, ժպտալ մարդկանց՝ իմանալով, որ իրենց օգտագործում են, շարունակել հոգ տանել՝ չնայած զգում են, որ իրենց այնքան էլ բարեհոգի չեն վերաբերվում։ Շատ ցածր ստանդարտներ ունեն և շատ մեծ հույսեր։
Նյութի աղբյուրը` 168.am