ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման դադարեցրել է իր ելույթը ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության բարեգործական փառատոնի ժամանակ, երբ նույնասեռական ակտիվիստուհին սկսել է ռեպլիկներ բաց թողել նրա ուղղությամբ: Այս մասին հայտնել է The Huffington Post-ը:
56 ամյա ակտիվիստ Էլեն Շտուրցը Օբամայի ելույթի ժամանակ սկսել է բարձր պահանջել նախագահական հրամանագրի հրապարակում միասեռականներին հավասար իրավունքներ տրամադրելու մասին: Այդ ժամանակ Առաջին տիկինը իջել է ներքև դահլիճ ակտիվիստուհու մոտ և նրա դիմաց դրել է ուլտիմատում « Կամ մինչև վերջ կլսեք ինձ կամ կվերցնենք խոսափողը և կարտահայտվեք ինքներդ, իսկ ես կհեռանամ: Դա Ձեր ընտրությունն է»,- նշել է Միշել Օբաման: Շտուրցը շարունակել է բարձր ձայնով իր պահանջները ներկայացնել, որից հետո թիկնապահները նրան դուրս են բերել դահլիճից:
Հետագայում Շտուրցը խոստովանել է, որ չի ցանկացել խանգարել Օբամայի ելույթին, այլ ցանկացել է գրավել դեմոկրատական կուսակցության ուշադրությունը միասեռականների խտրականության հարցի վրա աշխատանքի ընդունվելիս: