«Տոտենհեմը» Թվիթերի իր էջում հաստատել է, որ հարձակվող Հարի Քեյնը վնասվածք ունի:
Ֆուտբոլիստը ծնկատակի ջլի հետ կապված խնդիրներ ունի և չի կարողանա մասնակցել անգլիական Պրեմիեր-լիգայի 10-րդ տուրի` «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղին:
Այս մասին ավելի ուշ ԶԼՄ-ների հետ զրույցում հայտնել է «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն:
Ավելի վաղ, հիշեցնենք, Քեյնը բաց էր թողել անգլիական լիգայի Գավաթի 4-րդ տուրի` «Վեսթ Հեմի» հետ խաղը (2:3):
Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա հարձակվողն Անգլիայի առաջնության 9 հանդիպման է մասնակցել և դարձել է 8 գոլի հեղինակ: