Իտալական «Յուվենտուսը» բանակցություններ է սկսել վարել «Լիվերպուլի» կիսապաշտպան Էմրե Ջանի տրանսֆերի վերաբերյալ:
«Tuttosport»-ը հայտնում է, որ բանակցությունները գաղտնի են ընթանում: Ըստ համաձայնագրի՝ ակումբի հետ պայմանագիրը լրանալուց 6 ամիս առաջ ֆուտբոլիստն իրավունք ունի կապնվել նոր ակումբի հետ: Գերմանացի խաղացողի պայմանագիրը մերսիսայդցիների հետ նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը:
Հաղորդվում է, որ կիսապաշտպանը հունվարի չի լքի Անգլիան: Անձամբ ինքը՝ Ջանը, մի քանի անգամ հայտարարել է, որ ամռանը որոշում կկայացնի ապագայի հարցում: