Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բաժանվել է իր կնոջից Լյուդմիլայից: Այս մասին որոշումը զույգը ընդունել է համատեղ 30 տարվա կյանքից հետո, որի ժամանակ նրանք ունեցել են երկու դուստր` Մարիա և Եկատերինա: Վլադիրը և Լյուդմիլան հայտարարել են, որ ցանկանում են մնալ լավ ընկերներ: Իրենց խոստովանությամբ նրանք միասին չեն ապրում արդեն մի քանի տարի: Այս մասին հաղորդում է Риа Новости գործակալությունը: 
Ինչպես գործակալությանը հայտնել է նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը բաժանման մասին որոշումը դեռևս չի վավերացվել, սակայն դա կարևոր չէ, քանի որ որոշումը արդեն ընդունվել է: 
Իրենց բաժանման մասին նախագահական զույգը հայտարարել է հինգշաբթի երեկոյան Կրեմլում տեղի ունեցած «Էսմերալդա» բալետից հետո: 
Բալետից հետո պետական հեռուստաընկերության լրագրողներից մեկը Պուտինից խնդրել է բացատրել իր կնոջ հետ հանրության երևալու սակավության պատճառները, որի պատճառով վերջերս լուրեր են տարածվել, որ վերջիններս այլևս միասին չեն ապրում:
Պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք դա այդպես է Պուտինը դրական պատասխան է տվել: 
Նախագահի պաշտոնը իրենից ենթադրում է ամբողջովին հրապարակայնություն, սակայն կան մարդիկ, որ դրա հետ համաձայն չեն: Այսպես է մեկնաբանել իր որոշումը Վլադիմիր Պուտինը և նաև ավելացրել, որ բաժանման մասին որոշումը համատեղ են կայացրել կնոջ հետ: 
Իր հերթին Լյուդմիլա Պուտինան հաստատել է.« Սա իրականում մեր ընդհանուր որոշումն է եղել և մեր ամուսնությունը վերջացել է կապված այն բանի հետ, որ մենք գրեթե իրար չենք հանդիպում»: Նա նաև ավելացրել է, որ չի սիրում հրապարակայնություն և թռիչքներ, ինչի պատճառով էլ փաստացիորեն ամուսնու հետ չի հանդիպում: 
Խոսալով կնոջ հետ ընդհանուր երեխաների մասին` ՌԴ նախագահը նշել է, որ նրանք իրենց կրթությունը ստացել և ապրում են Ռուսաստանում: