Հայաստանի հավաքականի պաշտպան Հրայր Մկոյանը պայմանագիր է ստորագրել չեխական «Դինամո» Չեսկե Բուդեյովիցե ակումբի հետ:
Totalfootball.am-ն իր հավաստի աղբույրներից տեղեկացավ, որ այսօր ֆուտբոլիստի և չեխական ակումբի միջև կնքվել է 1.5 տարվա պայմանագիր, սակայն ըստ պայմանագրի, ֆուտբոլիստը կարող է ցանկության դեպքում հեռանալ ակումբից նաև այս մրցաշրջանի ավարտից հետո:
Չեսկե Բուդեյովիցեն, որի նախագահն է նախկինում ճանաչված ֆուտբոլիստ Կարել Պոբորսկին, այժմ նախավերջին տեղն է զբաղեցնում Չեխիայի առաջնությունում և պայքարում է Բարձրագույն խմբում իր տեղը պահպանելու համար: