Իտալական «Tuttosport» պարբերականը վստահեցնում է, որ կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրե Գոմեշը մոտ է «Յուվենտուս» տեղափոխվելուն:
Աղբյուրը հայտնում է, որ կողմերը սկսել են բանակցությունները ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ: Թուրինյան ակումբը ցանկանում է պորտուգալացի խաղացողին թիմ հրավիրել վարձավճարով, այնուհետև ամբողջ տրանսֆերը գնելու պայմանով: Տեղափոխության արժեքը կարող է կազմել 35 մլն եվրո:
Նշենք, որ 24-ամյա խաղացողը «կապտանռնագույնների» կազմը համալրել է նախորդ մրցաշրջանի մեկնարկից առաջ: Կատալոնացիների կազմում նա մասնակցել է 35 հանդիպման՝ դառնալով երեք գոլի հեղինակ: