«Այն թեկնածուները, ովքեր չմիացան ինձ, միացան Սերժ Սարգսյանին: Քվեաթերթիկում հայտնվելով՝ նրանք ընդունում են, որ ընտրություններն օրինական են»,- նշում է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը:

Վերջինիս խոսքերով, քաղաքական դաշտում այժմ զտում է գնում. «Թեկնածուները հետո ի՞նչ բացատրություն կտան, ե՞րբ կտան, միևնույնն է նրանք Սերժ Սարգսյանի հետ են, հայտնվել են Արթուր Բաղդասարյանի, Արտաշես Գեղամյանի և Վազգեն Մանուկյանի կարգավիճակում»:

Արամ Հարությունյանը նշում է, որ Անդրիաս Ղուկասյանի համար լավ կլիներ միանալ իրեն. «Ընտրություններից հետո միայն ֆիքսվելու է, որ նա հացադուլ է արել:Վարդան Սեդրակայնի մասին ասելու բան չկա,նրա մասին շատ-շատ պիտի ասվի, որ պայքարի ժամանակ Մսրա Մելիքի պայքարը չի ստացվում,կամ ասենք Մսրա Մելիքի մայրը գալիս է ու ասում է հարվածը բաշխեք ինձ»: ՀՀ նախագահի նախկին թեկնածուն անդրադարձավ նաև Արման Մելիքյանին.«Նա ինձ համար անհասկանալի է»:

Արամ Հարությունյանը տեղեկացրեց, որ հացադուլի ժամանակ իրեն են մոտեցել ՀԺԿ-ից ՀԱԿ-ից  մարդիկ, իրենց աջակցությունն են հայտնել իրեն.«Իմ նկատմամբ ճնշումներ են եղել 2012թ. Մարտին: Իմ ընկերների վրա էին դուրս եկել»: Վերջինս անդրադառնալով Պարույր Հայրիկյանին՝ ասաց, որ նա պետք է ներողություն խնդրի՝ մարդկանց շեղելու համար:

«Սերժ Սարգսյանի համար ամենամեծ խնդիրը լինելու է մասնակցության խնդիրը: Բացի այդ ՀՀԿ շտաբում իրար միս են ուտում ու ավելի շատ են ատում միմյանց, քան ընդդիմադիրներին»,-եզրափակեց  Արամ Հարությունյանը: