«Եվրամիությունը և ԱՄՆ մեծ սխալ թույլ տվեցին, երբ 2009 թվականին հայ-թուրքական հարաբերությունների ակտիվացման ժամանակ այդ գործընթացը դուրս բերեցին Լեռնային Ղարաբաղի կարգավորման կոնտեքստից»,- այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան` ելույթ ունենալով «ԵՄ-Ադրբեջան: Անվտանգություն և ինտեգրացիա» ֆորումի ժամանակ:
«Հայ-ադրբեջանական կոնֆլիկտի կարգավորումը և հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը իրար հետ փոխկապկցված են և դրանք չի կարելի քննարկել իրարից առանձին»,- նշել է Բրայզան և ավելացրել, որ Երևանում պետք է հասկանան, որ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումը կբերի իր հետ նաև հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը:
Նա նաև նշել է, որ ԼՂՀ հիմնահարցի կարգավորման համար անհրաժեշժտ է քաղաքական կամք:
«Համարում եմ, որ Լեռնային Ղարաբաղի կարագավորման գործընթացքում առաջխաղացում գոյություն չունի: Սակայն դա չի նշանակում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ոչ մի փորձ չեն ձեռնարկում»,- այս մասին հայտարարել է լրագրողներին ԵԱՀԿ ՄԻնկսի խմբում ամերիկացի նախկին համանախագահ Բրայզան:
Նա նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի նախագահները չեն վստահում իրար և այդ վստահությունը պետք է ստեղծի ինչ-որ երրորդ ուժ, որը կարող է լինել Բարաք Օբամայի անձնակազմը կամ Ջոն Քերին: Այս մասին հաղորդում է haqqin.az-ը: