Խոյ միշտ օգնության ձեռք է մեկնում։ Տաքարյուն և բաց անձնավորություն է, սակայն անհամբեր։ Նրանց
համար լավ ընկերուհի կարող է լինել Ջրհոսի տակ ծնված մարդիկ, նրանք միմյանց լավ են հասկանում։
Ցուլ՝ խաղաղասեր է և հավասարակշռված, սակայն նա կախվածության մեջ է լինում յուրաքանչյուր
ընկերոջից։ Նրանց համար լավագույնը ընկերը Ձկներն են, նրանք կարող են միմյանց հետ տարբեր
թեմաներ քննարկել, խոսել զգացմունքների մասին։

Երկվորյակ՝ նա շատ լավ ճաշակ ունի և կօգնի այդ հարցում շատ ընկերների։ Կին երկվորյակի համար
լավագույն ընկերը կարող են լինել Խոյերը, այս ընկերության մեջ առաջնորդի դեր կստանձնի Խոյը, սակայն
Երկվորյակը դրան դեմ չի լինի։
Խեցգետին ընկերուհի՝ նա շատ է սիրում նվերներ տալ, հաճոյախոսություններ անել։ Ամեն րոպե
ակնկալում է ինչ-որ մեկին որևէ բան ասել ու հաճոյանալ։ Վատն այն է, որ այն ինչ մտածում է այլ, բան է
ասում։ Նրանց համար լավագույն ընկերը կլինի Ցուլը։ Նրանք ունեն ընդհանուր հետաքրքրություններ։
Առյուծ՝ նա առաջնորդի դեր ստանձնելու մեծ հավակնություններ ունի։ Նրանց համար լավագույն
ընկերուհին կլինի Երկվորյակի նշանի տակ ծնվածները։
Կույս՝ նրան դժվար է խաբել, նա վերլուծական ուժեղ միտք ունի և չի դադարի վերլուծություն անել, եթե
նա մոտ կասկածներ են առաջացել։ Ընկերուհուն քննադատելուց չի էլ մտածի արդյոք կվիրավորի նրան, թե
ոչ։ Նրանց համար լավագույն ընկերուհի կարող է լինել Խեցգետնի տակ ծնվածները։ Նրանք միմյանց
կօգնեն և կուրախացնեն։
Կշեռք՝ նա շատ նրբանկատ ընկերուհի է։ Նա պահի տակ կարող է երկնքում սավառնել։ Նրանց համար
լավագույն ընկերուհին կլինի Առյուծի նշանի տակ ծնվածները, ովքեր նրանց համար երջանկության
թալիսման կլինեն։
Կարիճ՝ նա լուրջ վերաբերմունք ունի կյանքի նկատմամբ։ Սկզբունքորեն վարդագույն ակնոցներ չի կրի։ Նա
եսակենտրոն մարդ է։ Կարիճի համար լավագույն ընկերուհին կլինի Կույսը, ով կփորձի նրան ամեն ինչից
հետ պահել։
Աղեղնավոր՝ շատ լավատես է, ուրախ և արկածախնդիր։ Նա հաճախ ձանձրալի զրուցակից է լինում։
Կշեռքնեը նրանց համար լավագույն ընկերներն են համարվում. կարող են նրան կօգնեն յուրաքանչյուր
անհաղթահարելի վիճակ հաղթահարել։
Այծեղջյուրներ՝ նրանք չեն սիրում բամբասել, այդ իսկ պատճառով լավ ընկերություն կանեն Կարիճների
հետ։
Ջրհոս՝ նրա հետ հետաքրքիր է և արտասովոր։ Վատ է, որ նրա հոբբին, հաճախ վերածվում է մոլուցքի։
Աղեղնավորների հետ ընկերություն կանեն ու երկար տարիներ կմնան լավ ընկերուհիներ։

Ձկներ՝ եթե նրան օգնես ապա վստահ եղիր, որ նա ձեզ դժվար ժամանակ մենակ չի թողնի, հակառակ
դեպքում, նա ձեզ երբեք չի օգնի։ Նա այնքան էլ լավ ընկեր չի համարվում։ Նա լավ լեզու կգտնի Ցուլերի
հետ, ում կպատմի իր բոլոր խնդիրների մասին։

Նյութի աղբյուրը՝  Boomnews.am