ՄՅՈւ-ի կիսապաշտպան Մարուան Ֆելայնին դատական հայց կներկայացնի «New Balance» ընկերության դեմ` խաղակոշիկների պատճառով:

«The Daily Mail»-ի հաղորդմամբ, Բելգիայի հավաքականի ֆուտբոլիստը կարծում է, որ այդ խաղակոշիկների ցածր որակի պատճառով ինքը ոտքի վնասվածք է ստացել:

Նա նաև կարծում է, որ խաղակոշիկների որակն ազդել է իր խաղի վրա: Կիսապաշտպանը որպես փոխհատուցում ցանկանում է 2,4 մլն ֆունտ ստանալ:

«New Balance» ընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ ավելի վաղ Ֆելայնին իրենց խաղակոշիկներն իդեալական է անվանել և լրացուցիչ 12 զույգ է պատվիրել: