Հրավային Աֆրիկայի նախկին նախագահ Նելսոն Մանդելան հոսպիտալացվել է շաբաթ օրը թոքերի վարակի կրկնության պատճառով և այժմ գտնվում է ծանր, բայց կայուն վիճակում: Նշում է Associated Press գործակալությունը` հղում կատարելով նախագահի գրասենյակին:
Խտրականության դեմ պայքարող ղեկավարը, որը այժմ 94 տարեկան է վերջին ամիսների ընթացքում մի քանի անգամ հայտնվել է բժիշկների հսկողության տակ: Նրա առողջությունը վերջին տարիների ընթացքում վատթարանում է:
«Վերջին մի քանի օրվա ընթացքում նախկին նախագահ Նելսոն Մանդելաի մոտ տեղի է ունեցել թոքերի վարակման կրկնություն»,- նշված է Յակոբ Զումայի նախագահական գրասենյակի հայտարարության մեջ և ավելացրել, որ այսօր առավոտյան նրա վիճակը վատթարացել է և նա տեղափոխվել է Պիրետորիայի հիվանդանոց:
Հաղորդագրության մեջ նաև նշված է, որ ներգրաված են լավագույն մասնագետները և բժիշկները ամեն ինչ անում են նրա վիճակը լավացնելու համար:
Նոբելյան մրցանակակիրը, որը ազատազրկվել էր 27 տարով, դարձել է հարվային Աֆրիկայի առաջին ժողովրդավարական ընտրված նախագահը: