Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Բելգիայի հավաքականի հարձակվող Ռոմելու Լուկակուն դուբլի հեղինակ է դարձել Մեքսիկայի հետ խաղում (3:3):
Այսպիսով, 24-ամյա ֆուտբոլիստն անցկացրած 61 խաղում խփել է 30 գնդակ:
Լուկակուն հավասարվել է Բերնարդ Վորհոֆին և Պոլ վան Հիմստին, ովքեր Բելգիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուներն են: