Ռուսաստանում սնանկացած բանկերի թիվը 2017 թվականի երրորդ եռամսյակում աճել է երկրորդ եռամսյակի համեմատությամբ: Այս մասին նշված է Միկրոտնտեսական վերլուծության եւ կարճաժամկետ կանխատեսման կենտրոնի վերլուծական ամփոփագրում, փոխանցում է DW-ն:
Ընթացիկ տարվա հուլիսից սեպտեմբեր իրենց սնանկացման մասին են հայտարարել 3227 ընկերություններ: Սա 12,4 տոկոսով ավելի է 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ: Սնանկությունների գրանցված մակարդակը միայն 2,1 տոկոսով է ցածր ռեկորդային մակարդակից, որին հասել էին 2009 թվականի հոկտեմբերին:
Սնանկացումն առանձնապես շատ է առնչվել շինարարական ոլորտին: Սնանկացումների էական թիվ է արձանագրվել նաեւ առեւտրի, մեքենաշինության եւ սննդարդյունաբերության ոլորտներում: Փորձագետները պատճառների թվում նշում են Կենտրոնական բանկի կողմից առանցքային տոկոսադրույքի դանդաղ նվազեցումը եւ սպառողական պահանջարկի նվազումը՝ դրա հետ մեկտեղ նշելով, որ բնակչության իրական եկամուտները նվազում են 12 եռամսյակ անընդմեջ: