ԱՄՆ Սիեթլ քաղաքի բնակչուհի Նավենա Շեյնը հրաժարվել է սնունդից` այն փոխարինելով այն արևային լոգանքով: Նա արդեն մեկ ամիս է դիմանում է իր փորձարկումներին և մտադրվել է շարունակել: Այս մասին նշում է RT-ն:
60 ամյա ամերիկուհին որոշել է փորձել իր օրգանիզմի դիմացկունությունը: Համացանցում նրա կողմից տեղադրվող տեսանյութերում նա նշել է, որ չի ցնականում զարմացնել գիտնականներին, այլ իր փորձարկումը միայն իր համար է:
Համացանցում տեղադրված տեսանյութում ամերիկուհին նշել է, որ կորցրել է արդեն ինը կիլոգրամ և չնայած որ մեկ մեկ ունենում է սովի զգացում, սակայն այն արագորեն անցնում է:
Համացանցի որոշ օգտատերեր քննադատել են Շայնի գործողությունները` ենթադրելով, որ սնունդի բացակայության պատճառով նա շուտով կմահանա: Նավենան անձմաբ համաձայն չէ այդ տեսակետի հետ և համարում է, որ արևային լոգանքների միջոցով կերակրվելը նրան կօգնի ավելի լավանալուն: