Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան նոր մարզիչ է փնտրում, ով պետք է փոխարինի Ջանպյերո Վենտուրային:
Ինչպես հայտնում է «Bild» պարբերականի լրագրող Տոբիաս Ալտշեֆլյան, ֆեդերացին շուտով բանակցություններ կսկսի «Բավարիայի» նախկին մարզիչ Կարլո Անչելոտիի հետ: 58-ամյա մասնագետը ազգային հավաքականը գլխավորելու հիմնական թեկնածուն է:
Հիշեցնենք, որ Անչելոտին գերմանական ակումբից հեռացվել էր հոկտեմբերին՝ թիմի հետ աշխատելով մեկ և կես մրցաշրջան: