Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը MUTV-ի հետ զրույցում խոսել է «կարմիր սատանաների» կազմը համալրելու որոշման մասին:

«Չեմ ցանկանում զղջալ այն բանի համար, ինչ չեմ արել կյանքում: Եթե դու հասնում ես երազանքի և նոր հնարավորություններ և նպատակներ ես փնտրում և կրկին հասնում դրանց, ապա ավելի ուժեղ ես դառնում:

Միշտ էլ իմացել եմ, որ ավելին պետք է անեմ: Պետք է փոխվեմ, պետք է այլ բան անեմ և այս գործընթացը կրկին և կրկին: Հենց այդպես եմ հասել Մանչեսթեր:

Գիտեի, որ հեշտ չի լինելու, այլ հակառակը: Պետք է հանդես գայի նոր թիմում, որն ունի նոր խաղաոճ, պետք է հարմարվեի նոր ապրելակերպին, նոր մարզչին և նոր թիմակիցներին»,- ասել է Մխիթարյանը: