Ուկրաինայի Բարձրագույն Ռադայում ներկայացվել է օրիանագիծ Օսմանյան Կայսրությունում 1915-1922 թվականների հայերի զանգվածային սպանությունները ընդունել որպես հայ ժողովրդի ցեղասպանություն: Այս մասին հաղորդում է Украинская Правда-ն:

Որպես հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի օր առաջարկվում է հաստատել ապրիլի 24-ը:

Այս մասին իր Facebook-յան էջում հայտնել է ժողովրդական պատգամավոր Բատիկիվշինա կուսակցությունից, փաստաթղթի հեղինակներից մեկը Արսեն Ավակովը: Օրինագծի երկրորդ հեղինակը պատգամավոր Վիլեն Շատվորյանը:

«Ես ուկրաինացի եմ և միաժամանակ նաև հայ: Ուկրաինայում ապրում է շուրջ 500 հազար հայ: բոլոր հայ-ուկրաինացիներին չափազանց կարևոր է իրենց երկրի դիրքորոշումը հայ ժողովրդի` 1915-1922 թվականների դժբախտության նկատմամբ»,- նշել է Ավակովը:

RBK-ն ներկայացնում է օրինագծի ամբողջական տեքստը « Ուկրաինայի Բարձրագույն Ռադան, առաջնորդվելով ՄԱԿ-ի` ցեղասպանության հանցագործության կանխարգելման և նրա պատժելու մասին կոնվենցիայով, հարգանքի տուրք մատուցելով 1915-1922 թվականներին Օսմանյան Կայսրության տարածքում կազմակերպված և զանգվածային հայերի ոչնչացման զոհերին, ցավակցելով հայ ժողովրդին, քննադատելով քաղաքական ռեժիմը, որը իրականացրել է զանգավածային սպանություններ կրոնական և ռասային խտրականության հողի վրա սահմանում է ճանաչել Օսմանյան Կայսրությունում 1915-1922 թվականներին տեղի ունեցած հայերի ոչնչացումը որպես հայ ժողովրդի ցեղասպանություն: Ցեղասպանության ճանաչման օր հաստատել ապրիլի 24-ը»: