Արմեն Ջիգարխանյանը սկանդալի մեջ է ներքաշվել մեզ հայտնի պերսոնաժների «շնորհիվ»։ Նա այն մարդկանցից, չո, որ սնվում են նման պատմություններով։ Այս մասին НТВ հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է դերասանի որդին՝ Ստեփան Ջիգարխանյանը։ Արմեն Ջիգարխանյանի որդեգիր զավակը՝ Ստեփանը, ով բնակվում է Լաս Վեգասում, մեկնաբանել է Արմեն Ջիգարխանյանի եւ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի աղմուկ հանած ամուսնալուծությունը։
Դերասանը պաշտոնապես որդեգրել է տղային եւ տվել իր ազգանունը, սակայն 18 տարի առաջ նրանք գժտվել են եւ դադարել են շփվել միմյանց հետ։ Ստեփան Ջիգարխանյանն ասում է, որ պատճառն իր հայտնի հոր բնավորությունն է։ «Հայրս սիրում է կտրուկ արտահայտվել՝ առանց մտածելու։ Նա, պարզապես, ինձ հեռացրեց ընտանիքից»,-պատմել է Ջիգարխանյանի նախկին կնոջ՝ Տատյանա Վլասովայի որդին ու հավելել. «Կոնֆլիկտ կար, որտեղ նաեւ իմ մեղքը կար, բայց մեր միջեւ ոչ մի երկար խոսակցություն չի եղել։ Ամեն ինչի պատճառը նրա բնավորությունն է։ Տեղափոխվելուց հետո նրան լուրեր էին հասել, որ ես կազինո եմ խաղում։ Դա էլ ավելի խորացրեց մեր միջեւ եղած անդունդը»։
Անդրադառնալով Արմեն Ջիգարխանյանի եւ Վիտալինայի բաժանությանը, Ստեփանը նշել է. «Ինչքան պետք է մարդուն հունից հանել, որ Արմեն Ջիգարխանյանը նման ծանր մեղադրանք արտաբերի Վիտալինայի հասցեին անվանելով նրան «խաբեբա» եւ «գող»։ Վիտալինան շատ խորամանկ ղեկավար է թատրոնում, կարողանում է ինչ-որ պատմություններ սարքել, ինչ-որ մեկի համար երկու խոսք ասել, ժամանակին հայտնվել ճիշտ տեղում»։
Ստեփանը նշել է, որ հոր անմեղսունակության մասին խոսք անգամ լինել չի կարող։ «Այս ամբողջ պատմությունը, որի մեջ նա ներքաշվել է, տեղի է ունեցել մեզ հայտնի պերսոնաժների «շնորհիվ» (Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայա եւ նրա ներկայացուցիչ Էլինա Մազուր)։ Իմ կարծիքով, սա Ջիգարխանյանի տարերքը չէ, եւ նա այն մարդկանցից, չէ, որ սնվում են սկանդալներով»,-ընդգծել է Ջիգարխանյանի որդին։
Նրա կարծիքով, Վիտալինան շատ ցավ ու վնաս է պատճառել իր հորը. «Այնպիսի տպավորություն է, որ գործում են մի քանի Վիտալինաներ»։ Ստփանը խոստովանել է, որ պատրաստ է հենց առաջին չվերթով մեկնել Մոսկվա, եթե հայրը ցանկանա դա. «Եթե Արմեն Ջիգարխանյանին շտապ արյան փոխներարկում պետք լինի, ահա իմ ձեռքը։ Ես պատրաստ եմ տալ իմ արյունը։ Որեւէ ուղերձով հանդես գալը տեղին չէ, եթե նման բան հնչի էլ, ապա դա կլինի առանձին, դեմ առ դեմ։ Պետք չէ փորձել մեզ հաշտեցնել, կարգավորել մեր կյանքը։ Ահա թե որն է ձեր սխալը։ Իհարկե, ես ասելու բաներ ունեմ հորս, բայց դա երբեք չեմ ասի տեսախցիկների առջեւ, լուսարձակների ներքո։ Կյանքում ամենակարեւոր բաներն ասվում են հանգիստ եւ առանձին»,-ասել է Ստեփանը։