Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է Չեմպիոնների լիգայում իր թիմի հնարավորությունների մասին, ինչպես նաև նշել Եվրոպայի ամենահեղինակավոր մրցաշարի գլխավոր ֆավորիտներին:
«Կարողացել ենք դուրս գալ մրցաշարի փլեյ օֆ, սակայն ոչ ոք չգիտի, թե ինչ կլինի վիճակահանության ժամանակ: Մենք պետք է հաղթենք մեր խմբում, որպեսզի 1/8 եզրափակչում պատասխան հանդիպումը խաղանք տանը:
Չեմպիոնների լիգայի գլխավոր ֆավորիտները «Բարսելոնան» և «Ռեալն» են: Մենք դեռ ոչնչի չենք հասել: Պետք է դեռ պատմություն կերտենք Եվրոպայում»,- իսպանացի մասնագետի խոսքն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ վաղը` նոյեմբերի 21-ին, «Մանչեսթեր Սիթին» ՉԼ-ի խմբային փուլի 5-րդ տուրում սեփական հարկի տակ կընդունի հոլանդական «Ֆեյենորդին»: