Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին ուրբաթ՝ նոյեմբերի 24-ին, կստանա իր հերթական «Ոսկե խաղակոշիկը»: Մրցանակը շնորհվում է ՈւԵՖԱ-ի կազմի մեջ մտնող բոլոր առաջնությունների լավագույն ռմբարկուին:
2016/17 մրցաշրջանում արգենտինացին վաստակել է 74 միավոր: Նա շրջանցել է Բաս Դոստին և Պիեր-Էմերիկ Օբամեյանգին:
Հարձակվողի համար այս մրցանակը կլինի 4-րդը կարիերայի ընթացքում: Նույնքան անգամ պատվավոր տիտղոսը նվաճել է նաև Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:
Մրցանակի հանձնման արարողությունը տեղի կունենա Բարսելոնայում: