Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը նոր պայմանագիր է նախապատրաստել կիսապաշտպան Էշլի Յանգի համար:
32-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է 2018 թվականին, սակայն ակումբում գոհ են նրա ելույթից և մտադիր են մեկ տարով երկարաձգել այն:
Ինչպես տեղեկացնում է «The Sun»-ը, անգլիացու աշխատավարձը կաճի և կհասնի տարեկան 6 միլիոն ֆունտ ստերլինգի:
Էշլի Յանգը «Մանչեսթեր Յունայթեդում» է հանդես գալիս 2011 թվականից: