Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նախկին ֆուտբոլիստ Էմանուել Ադեբայորը, ով այժմ հանդես է գալիս «Իստանբուլ Բաշակշեհիրի» կազմում, կարծում է, որ «քաղաքայինները» առաջիկա տարիներին չեն կարող նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը.
«Երբ ես նոր էի տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի», ինձ ասացին, որ ակումբը պետք է նոր աստղեր ձեռք բերի: Ես պատկերացում չունեի, որ նրանք ամեն մրցաշրջանից առաջ գնելու են մոտավորապես 10 նոր խաղացողի:
Մեծ ակումբները՝ «Ռեալը», «Մանչեսթեր Յունայթեդը» կամ «Բարսելոնան», իրենց կազմը չեն փոխում ամեն խաղաշրջանից առաջ: ՉԼ-ն հաղթելու համար մի շարք գործոններ են անհրաժեշտ:
Տրանսֆերները ֆինանսական առումով աշխատում են ի օգուտ ակումբի, սակայն դրանք տիտղոսներ չեն խոստանում: Օրինակ՝ «Սիթիին» անհրաժեշտ կլինի 20 տարի, որպեսզի հաղթի Չեմպիոնների լիգայում: ՊՍԺ-ն նույնպես լավ թիմ է, սակայն առաջիկա 5 տարում նա նույնպես հեռու կլինի այդ տիտղոսից»,- ասել է Ադեբայորը: