Lamborghini-ն ներկայացնելու է իր նոր, V12 շարժիչով մեքենան։ Տեխնիկայի ինստիտուտի մասնագետների միահամուռ ուժերի միջոցով ստեղծվեց Lamborghini Terzo Millennio-ն։ Իտալերենից թարգմանած նշանակում է «3-րդ հազարամյակ», և ակնհայտ է, որ սա գերմեքենա է։ Նրա յուրաքանչյուր անիվի վրա տեղադրված է էլեկտրաշարժիչ։ Այս հրաշքի «ծննդյան» հարցում իտալացի մասնագետներին օգնել է պրոֆեսոր Ռիչ Դինկը՝ քիմիական ֆակուլտետից։
Մեքենայի յուրահատկություններից մեկն այն է, որ նա կարող է ինքնուրույն որոշել իր վնասված հատվածները կոմպոզիտի վրա թե՛ ներսից, թե՛ դրսից և վերականգնել դրանք հատուկ քիմիական բաղադրության շնորհիվ։

Նյութի աղբյուրը՝ BlogNews.am