Ամերիկյան մարսագնաց Opportunity-ն հաստատել է Curiosity-ի կողմից կատարած բացահայտումը առ այն, որ Մարսի վրա նախկինում եղել է ջուր, որը պտանի է կենդանի օրագանիզմների համար: Այս մասին գրում է The Guardian-ը:
«Այն եղել է ջուր, որը հնարավոր է խմել: Այս արդյունքը ամբողջ առաքելության ժամանակ ամենակարևոր բացահայտումներից մեկն է»,- այս մասին հայտարարել է հետազոտության ղեկավարև Սթիվ Սկվայրսը:
Ավելի վաղ ավտոմատ զոնդերից ստացված տվյալները փաստում էին, որ Մարսի վրա գտնվող ջուրը աչքի է ընկնում իր առավելագույն աղիությամբ և թթվայնությամբ: Մարսագնաց Curiosity-ն մարտին ստացավ փաստեր, որ Մարսի ջուրը նախկինում պիտանի է եղել կյանքի համար, մասնավորապես ջուրը մեծ մասամբ քացրահամ է եղել: