Խոյ

Ձեզ մոտ նախկինին վերադարձնելու մտքեր կարող են հայտնվել այն ժամանակ, երբ ձեր նախկինը սկսի հանդիպել ինչ-որ մեկի հետ: Պարզապես ձեր մեջ մրցակցության ոգին է արթնանում: Դուք սիրում եք որսի դուրս գալ: Ձեզ ոչ այնքան նախկինն է պետք, որքան մրցակցության զգացողությունը: Եթե հաղթեք, ձեր հետաքրքրությունը գրեթե անմիջապես կմարի:

Ցուլ

Ձեզ, հավանաբար, չափազանց շատ ժամանակ է հարկավոր՝ բաժանումը մոռանալու համար: Ձեզ համար այն շատ ցավագին է, եւ չեք ցանկանում առաջիկայում նման ցավ ապրել: Երբ վստահությունը խախտվում է, այն արդեն հնարավոր չէ վերականգնել:

Երկվորյակ

Դուք, հավանաբար, չեք ցանկանում չափազանց պարտավորեցնող հարաբերությունների մեջ լինել: Ձեր նախկինը ձեզ ծաառայություն է մատուցել՝ բաժանվելով ձեզանից, եւ հիմա դուք ժամանակ ունեք՝ այլ տարբերակներ ուսումնասիրելու համար: Դուք անցյալի հանդեպ բացասական վերաբերմունք չունեք, համաձայն եք ընկերներ մնալ եւ նույնիսկ դեմ չեք նախկինին հյուրընկալել, բայց ձեր հարաբերությունների սիրային մասն ավարտված է:

Խեցգետին

Դուք ցանկանում եք վերադարձնել անցյալն ու նորից միանալ: Ներքուստ դեռ չեք հաշտվել բաժանման հետ եւ նույնիսկ աղոթում եք, որպեսզի ձեր նախկինը հասկանա, թե ինչ սարսափելի սխալ է գործել: Ձեզ միշտ հարկավոր է զուգընկեր՝ հանգիստ եւ վստահ զգալու համար: Բացի այդ՝ դուք այն մարդն եք, որը պարզապես ցանկանում է միշտ հարաբերությունների մեջ լինել:

Առյուծ

Ձեր նախկինները ստիպված կլինեն ներողություն եւ երկրորդ հնարավորություն խնդրել, հատկապես, եթե նրանք են եղել բաժանման նախաձեռնողը: Ձեր հպարտությունը նրանց թույլ չի տա արագորեն վերադառնալ ձեր թագավորական աշխարհ: Դուք հույս ունեք, որ նրանք ցավում են իրենց պահվածքի համար եւ զգում են, թե որքան վատ են զգում առանց ձեզ: Դուք կարծում եք, որ անցյալի հարաբերությունները մոռանալու լավագույն միջոցը նոր մեկին գտնելն է:

Կույս

Հնարավոր է՝ դուք կարող եք ձեր նախկինին երկրորդ հնարավորություն տալ, բայց սովորաբար առանձնապես նման ցանկություն չեք ունենում: Դուք անմիջապես սկսում եք վերլուծել. նա փոխվե՞լ է կամ փոխե՞լ է իր թերությունները: Դուք նախկին հարաբերությունները ձեր անհաջողություններից մեկն եք համարում եւ նախընտրում եք երկրորդ անգամ չկրկնել այն:

Կշեռք

Դուք բաց եք նորից միանալու համար այնքան ժամանակ, քանի դեռ դա շատ լարված եւ բարդ չէ ձեզ համար: Բայց եթե ձեր նախկինը սարսափելի է վարվել ձեզ հետ, դուք երբեք չեք ների նրանց եւ երկրորդ հնարավորություն չեք տա: Ձեզ դուր են գալիս խաղաղ եւ քաղաքակիրթ հարաբերությունները, բայց դուք նաեւ կարողանում եք երկար ժամանակ նեղանալ:

Կարիճ

Եթե ձեր նախկինները դավաճանել կամ խաբել են ձեզ, հաշտեցման որեւէ հնարավորություն չեք էլ դիտարկում: Բայց եթե նրանք դա չեն արել, եւ ձեր միջեւ դեռ կայծ կա, ապա ամեն ինչ հնարավոր է: Բացի այդ՝ նախկին գործընկերն արդեն գիտի՝ ինչ սպասել ձեզանից, եւ դուք գնահատում եք դա:

Աղեղնավոր

Դուք ոչինչ վերականգնել չեք ցանկանում: Ձեզ ավելի հետաքրքիր է առաջ շարժվել եւ նոր մարդկանց հանդիպել: Դուք սեփական բարոյական սկզբունքներն ունեք եւ, ամենայն հավականությամբ, ձեր նախկինը խախտել է դրանք: Դուք նախկիններին լավագույնն եք մաղթում, բայց չեք պատրաստվում մտածել ամեն ինչ նորից սկսելու մասին:

Այծեղջյուր

Հնարավոր է՝ դուք պատրաստ եք վերադառնալ թարմացված հարաբերություններին, եթե ձեր զուգընկերը պատրաստ է աշխատել իր վարքի վրա: Ժամանակ է հարկավոր, որպեսզի դուք նորից ձեզ զույգ զգաք, քանի որ դուք մշտապես ինչ-որ թերություններ եւ զուգընկերոջ անկատարության նշաններ եք փնտրելու:

Ջրհոս

Նախկինների մոտ վերադառնալը ձեզ չափազանց անարդյունավետ է թվում: Ինչո՞ւ կրկնել այն, ինչն անցյալում անհաջողությամբ է ավարտվել: Առաջ շարժվելու ժամանակն է, իսկ ավելի ճիշտ՝ միայն առաջ: Եթե դուք, ամեն դեպքում, որից միանաք, հավանաբար բազմաթիվ էմոցիաներ ու արցունքներ կլինեն, իսկ դա հաստատ օգտակար չի լինի:

Ձկներ

Դուք ե՛ւ երկրորդ, ե՛ւ երրորդ, ե՛ւ չորրորդ հնարավորություն եք տալիս: Իրականում դուք այնքան եք ցանկանում վերադարձնել նախկին զուգընկերոջը, որ երբեմն թվում է՝ ամնեզիա ունեք եւ արդեն չեք հիշում, թե ինչու եք բաժանվել: Ավելին, դուք մշտապես արդարացումներ եք գտնում: Եթե ձեզ դավաճանել են, ինքներդ ձեզ կհամոզեք, որ զուգընկերը փոխվել է: Եթե երջանիկ չեք եղեք հարաբերություններում, կհամոզեք ձեզ, որ նոր փորձն ավելի հաջող կլինի: