«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է վերադառնալ Դորտմունդի «Բորուսիա», որի կազմում հանդես եկել է 2013-2016 թվականներին:
The Times-ի համաձայն՝ անգլիական ակումբը դեմ չէ վաճառել Հայաստանի հավաքականի ավագին, որպեսզի վերադարձնի 2016-ին նրա տրանսֆերի համար վճարված գումարի մի մասը: Եթե «Մանչեսթեր Յունայթեդի» դիրքորոշումը չփոխվի Մխիթարյանի ապագայի հարցով, ապա «Բորուսիան» կլինի 28-ամյա կիսապաշտպանին ձեռք բերելու գլխավոր թեկնածուներից մեկը:
Ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել էր, որ իրեն դուր չեն եկել Մխիթարյանի ելույթները վերջին 4-5 խաղերում, այդ պատճառով Հենրիխը չէր հայտավորվել շվեյցարական «Բազելի» դեմ Չեմպիոնների լիգայի ու «Նյուքասլի» հետ Անգլիայի առաջնության նախորդ 2 հանդիպումներին:
Ընթացիկ մցրաշրջանում Հենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայում ու Պրեմյեր լիգայում մասնակցել է 15 խաղի, դարձել 2 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ:
Նյութի աղբյուրը՝ NEWS.am SPORT