«Միլանը» հայտարարեց Վինչենցո Մոնտելայի` գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին:
Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը, նրա փոխարեն թիմի ղեկը կստանձնի Ջենարո Գատուզոն, ով մինչ այս աշխատում էր իտալական ակումբի երիտասարդական թիմի հետ:
Հիշեցնենք` Մոնտելան 2016 թվականի ամառվանից էր աշխատում «Միլանում»: Ընթացիկ մրցաշրջանում 43-ամյա մասնագետի գլխավորությամբ միլանյան ակումբն Իտալիայի առաջնության 7-րդ տեղն է զբաղեցնում անցկացրած 14 խաղերից հետո: Մոնտելայի վերջին խաղը դարձել է «Տորինոյի» հետ տնային հանդիպումը (0:0):
Գատուզոն 1999-ից 2012 թվականներին է հանդես եկել «Միլանում»: Թիմի հետ նա երկու անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն, մեկ անգամ հաղթել է երկրի Գավաթի խաղարկությունում, երկու անգամ էլ նվաճել է Իտալիայի Սուպերգավաթը: