Ֆրանսիան ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը հնարավոր է, որ մոտ ապագայում տեղափոխվի Մադրիդի «Ռեալ»: Այս փաստը չի բացառել ֆուտբոլիստի հայրը, ով հանդիսանում է նրա գործակալը.
«Ֆուտբոլում ամեն ինչ շատ արագ է փոխվում: Դժվար է նման հարցի պատասխանել: Այս պահին տեղափոխության մասին չենք մտածում, սակայն չեմ կարող ասել, թե ինչ կլինի 5-6 տարի հետո: Նեյմարը երկարատև պայմանագիր ունի ՊՍԺ-ի հետ և դեռ երկար կխաղա փարիզյան թիմում:
Ֆրանսիայում նա գտնվում է մոտավորպես երեք ամիս, սակայն դուք նրան արդեն այլ ակումբ եք ուղարկում: Գիտեմ, որ նա չի պատրաստվում լքել Եվրոպան: Մեր նպատակն է շարունակել խաղալ այստեղ, ինչին ձգտել ենք երկար տարիներ»,- ասել է բրազիլացու հայրը՝ «AS»-ին տված հարցազրույցի ժամանակ:
Հիշեցնենք, որ մամուլում լուրեր էին շրջանառվում այն մասին, որ «սերուցքայինների» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի՝ թիմից հեռանալուց հետո ակումբը ձեռք կբերի 25-ամյա հարձակվողին: