«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը չի կարողանա հույս դնել թիմի կիսապաշտպան Գարեթ Բեյլի վրա Իսպանիայի առաջնության 14-րդ տուրի` Բիլբաոյի «Աթլետիկի» հետ արտագնա խաղում, գրում է «Marca»-ն:
Աղբյուրի փոխանցմամբ, ուելսցի ֆուտբոլիստն իրեն այնքան էլ լավ չի զգացել Իսպանիայի Գավաթի 1/8 եզրափակչի` «Ֆուենլաբրադայի» հետ խաղից հետո (2:2):
Այդ խաղում Բեյլը տևական դադարից հետո վերադարձել է խաղադաշտ` փոխարինման մտնելով: Ֆուտբոլիստը գոլային փոխանցման հեղինակ է դարձել և արժանացել մարզչի գովասանքին: Այս դեպքում խոսքը ոչ թե վնասվածքի, այլ որոշ խնդիրների մասին է, որոնք «Արքայական ակումբում» հույս ունեն լուծել հաջորդ շաբաթվա ընթացքում: «Ռեալի» մարզչական շտաբը չի ցանկանում անգամ չնչին ռիսկի դիմել Բեյլի հարցում:
Հիշեցնենք` «Աթլետիկի» հետ «Ռեալը» կխաղա դեկտեմբերի 2-ին: