Իսպանիայի հավաքականի նախկին պաշտպան Կառլես Պույոլը խոսել է «Բարսելոնայի» 30-ամյա արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի և «Ռեալի» 32-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի` մեծ ֆուտբոլում հեռանկարների մասին.
«Եթե հաշվի առնենք Մեսսիի և Ռոնալդուի տարիքը, ապա նրանք դեռ երկար տարիներ կարող են անցկացնել ֆուտբոլում ամենաբարձր մակարդակի վրա:
Նրանք կխաղան մինչև 35-36 տարեկանը: Սա հատկապես նրանց է վերաբերում, քանի որ Ռոնալդուն և Մեսսին շատ պրոֆեսիոնալ են և հոգ են տանում իրենց ֆիզիկական վիճակի մասին: Ցանկության դեպքում նրանք կարող են նույնիսկ մասնակցել աշխարհի 2022 թվականի առաջնությանը»,- Պույոլի խոսքերն է փոխանցում «EFE»-ն:
Հիշեցնենք, որ մինչ այդ` հաջորդ տարվա հունիսի 14-ից հուլիսի 15-ը, Ռուսաստանում կկայանա աշխարհի 2018 թվականի առաջնությունը: