Խոյ. Այսօր քննադատությունը ձեզ այնքան էլ չի անհանգստացնում՝ դուք հստակ տեսնում եք ձեր նպատակը, և ոչ ոք ու ոչ մի կերպ չի կարող ձեզ ուղուց շեղել: Անգամ տհաճ միջադեպերը, որոնցից, ցավոք, հնարավոր չի լինի խուսափել, ձեզ համար լուրջ խնդիրներ չեն առաջացնում՝ դուք մեկը մյուսի ետևից հաղթահարում եք բոլոր արգելքները:
Ցուլ. Այսօր դուք օժտված եք չմարող եռանդով, ինչի շնորհիվ էլ գերազանցում եք ձեր մրցակիցներին: Երբեմն ձեր վճռականությունը հասնում է ագրեսիվության: Կարելի է մտերիմների հետ քննարկել ֆինանսների, անշարժ գույքի և ունեցվածքի հետ կապված հարցեր: Շփումների առումով օրը բավական բարդ է, քանի որ դուք շատ լավ հասկանում եք, թե ինչ եք ցանկանում, սակայն շրջապատի ցանկությունների հանդեպ ունեք չափազանց աղոտ պատկերացում:
Երկվորյակ. Խուսափեք չմտածված քայլերից: Հիշեք, որ ցանկացած գործողություն պետք է ինչպես հարկն է կշռադատելել: Վստահ եղեք փորձառու դաշնակիցներին դիմելով միայն ճիշտ խորհուրդ կստանաք: Օրվա ընթացքում աճում է ազատության և անկախության հանդեպ ձգտումը: Կարևոր է չշտապել նոր կապեր ձեռք բերել՝ ոչ բոլոր մարդիկ են այնքան վստահելի, որքան այսօր ձեզ թվում է:
Խեցգետին. Այսօր դուք արտահայտում եք ձեր տեսակետը անվարան և հաճախ եք շրջապատին ասում բավական անցանկալի բաներ: Լավ են անցնում գործնական հանդիպումները, դուք հասնում եք համագործակցության ձեռնտու պայմանների, կարելի է նաև ղեկավարության հետ ձեր աշխատավարձի բարձրացման և կարիերայի աստիճաններով բարձրանալու հարցեր քննարկել: Օրվա երկրորդ կեսը կապված կլինի վաղեմի ընտանեկան խնդիրների սրման հետ:
Առյուծ. Օրը թեեւ բարդ է, սակայն անհուսալի չէ: Դուք շատ ժամանակ եք անցկանցում զրույցների վրա, որոնք հաճախ անօգուտ և անհետաքրքիր են: Ձեզ հաճախ շեղում են գործից, և դա մեծապես պայմանավորված է այն հանգամանքով, որ շրջապատին ձեր զբաղմունքը կարևոր չի թվում: Հնարավոր են չպլանավորած ծախսեր:
Կույս. Այսօր արժե կենտրոնանալ աշխատանքի վրա: Ձեզ համար դժվար չի լինի գտնել դաշնակիցների, ընդ որում, դրանց մեծամասնությունը պատրաստ է աշխատել գաղափարի համար և առանձնապես հետաքրքրված չէ նյութական վարձատրությամբ: Օրը հարմար է իրավաբանական հարցեր լուծելու համար, կարելի է ստորագրել կարևոր փաստաթղթեր:Ձեր տրամադրությունը փոփոխական է, ինչը դժվարացնում է շրջապատի կողմից ձեզ հասկանալը:
Կշեռք. Այսօր բացասական միտումների ազդեցությունը գերիշխող է: Խնդիրներ կարող են ծագել ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ՝ անձնական հարաբերություններում: Ֆինանսական գործերը զգուշավորություն են պահանջում՝ չարժե ռիսկի գնալ ոչ’ սեփական, ոչ էլ՝ ուրիշների փողերով: Դուք ձեզ կարող եք թույլ տալ միայն փոքր ձեռքբերումներ, իսկ խոշոր գնումները ավելի լավ է հետաձգել:
Կարիճ. Բարդ ընթացք կունենա օրվա առաջին կեսը: Օրվա ընթացքում ցանկալի չէ ֆինանսական հարցեր լուծել:Երեկոյան դրական միտումները թափ կհավաքեն, և դուք կկարողանաք հաճելի ժամանակ անցկացնել մտերիմների և ընկերների հետ: Ռոմանտիկ ժամադրություն ավելի լավ է չնշանակել՝ ձեզ դժվար կլինի համապատասխան ձևով տրամադրվել:
Աղեղնավոր. Օրը թեեւ ունի բարդություններ, սակայն նաեւ հաճելի պահեր կպարգեւի ձեզ: Այսօր բարենպաստ օր է հարաբերություններ հարթելու և կոնֆլիկտներ կարգավորելու համար: Գլխավոր բանը, որի մասին պետք է հիշել, դա այն է, որ պայմանավորվածությունները, որոնք այսօր ձեռք են բերվելու, պետք է պահպանել, եթե անգամ հանգամանքները փոխվեն:Բարենպաստ օր է ժամանցային միջոցառումներ այցելելու համար:
Այծեղջյուր. Օրը անհանգիստ ու բարդ է: Ցանկալի չէ ստորագրել կարևոր փաստաթղթեր, որոնք առնչվում են անշարժ գույքի և տրանսպորտային միջոցների հետ: Օրվա էմոցիոնալ ֆոնը անկայուն է: Աճում են ծախսերը, ընդ որում դրանք դժվար թե արդարացված լինեն:
Ջրհոս. Այսօր ձեզ համար բավական հակասական իրավիճակ է ստեղծվելու: Օրը առավել հարմար է պրոֆեսիոնալ ոլորտին վերաբերող սեմինարների և կոնֆերանսների մասնակցելու, ինչպես նաև շփման շրջանակները ընդլայնելու համար:Օրը հարմար է նաեւ ռոմանտիկ հարաբերություններ սկսելու համար, չի բացառվում աշխատակիցներից կամ գործընկերներից մեկով հրապուրվելու հեռանկարը:
Ձկներ. Օրն անցնում է բոլորովին ոչ այնպես, ինչպես դուք սպասում էիք: Նախապես գծված պլանները ստիպված եք լինելու փոխել: Ձգտելով ինքնուրույն կայացնել որոշումները, դուք մերժում եք ցանկացած խորհուրդ, անգամ չեք լսում շրջապատի կարծիքը: Հնարավոր են լուրջ ֆինանսական կորուստներ: