Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության խմբային փուլի վերջին տուրի` Մադրիդի «Աթլետիկոյի» հետ հանդիպումից առաջ ընդգծել է, որ իր թիմը պետք է հաղթանակ տանի առաջիկա խաղում և հաջորդ փուլ դուրս գա առաջին տեղով:

«Սա շատ կարևոր հանդիպում է, քանի որ խաղալու ենք «Աթլետիկոյի» հետ, որը նախկինում ցույց է տվել իր ներուժն այս մրցաշարում: Նրանք կարող են դուրս մնալ հետագա պայքարից, այդ իսկ պատճառով մենք պետք է լավ հանդիպում անցկացնենք: Ցանկանում ենք խմբում գրավել առաջին հորիզոնականը:

Մյուս կողմից, եթե զբաղեցնես առաջին հորիզոնականը, ապա կարող ես մրցել «Ռեալի», «Բավարիայի» և «Յուվենտուսի» պես թիմերի հետ: Ամեն դեպքում, թիմի նպատակը հաջորդ փուլ դուրս գալն է»,- Կոնտեի խոսքն է մեջբերում «ազնվականների» պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ 5 տուրից հետո «Չելսին» գլխավորում է C խմբի աղյուսակը` վաստակելով 10 միավոր: Երկրորդ տեղում «Ռոման» է` 8 միավորով: «Աթլետիկոն» 6 միավորով 3-րդ տեղում է, իսկ «Ղարաբաղը» եզրափակում է աղյուսակը 2 միավորով:

«Չելսի»-«Աթլետիկո» հանդիպումը կկայանա այսօր` դեկտեմբերի 5-ին, Երևանի ժամանակով 23:45-ին: