Վիտուալ աշխարհ ըկղմվելն արդեն դարձել է ավելի կատարյալ: Omni նոր դիվայսը, որը ստեղծել է Տեխասի Virtuix կազմակերպությունը, վիրտուալ խաղերի սիրահարներին հնարավորություն է տալիս ոչ միայն պատկերացնել իրենց խաղերի գլխավոր հերոսների դերում, այլ նաև ֆիզիկապես կառավարել նրանց:
Տեխասյան կազմակերպության նորամուծությունը իրենից ներկայացնում է պլատֆորմ, որը հիշեցնում է վազելու մարզասարք, որտեղ գտնվում է խաղացողը և հատուկ խաղակոշիկներ` հարստացված սենսորներով: Նրանք բնորոշում են խաղացողի շարժումները և հնարավորություն են տալիս այդպիսով կառավարել դիսփլեյի վրա գտնվող խաղի գլխավոր հերոսի գործողությունները:
Պլատֆորմի վերևի հատվածում գտնվում են օղակ և գոտի, որոնք օգնում են պաշտպանվել խաղացողին ընկնելիս:
Տվյալ ծրագիրը հնարավորություն է տալիս դիվայսին հասկանալ օգտատերի շարժումները ճիշտ այնպես, ինչպես ստեղների սեղմելիս: Սա հնարավորություն է տալիս Omni օգտոգործել յուրքանյուր խաղի համար:
Omni ծրագիրը հնարավորություն է տալիս նաև հետևել անցած ճանապարհին և սպառված կալորիաներին: Այսպիսով զվարճանքների համար նախատեսված պլատֆորմը կարող է պայքարել նաև այնպիսի նշանակալից խնդրի դեմ, ինչպիսին է գիրացումը: