Քիչ առաջ «Ժառանգություն» կուսակցության անդամ Զարուհի Փոստանջյանն ԱԺ-ում խորհրդարանի մեծամասնությանը կոչ արեց ԱԺ-ի օրակարգից ընդմիշտ հանել հայ-թուրքական արձանագրությունները:
«Չորրորդ գումարից մենք ժառանգություն ստացանք այդ խայտառակություն հայ-թուրքական արձանագրությունները: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Թուրքիան ինչ է անում մեր հայրենակիցների հետ` ես կարծում եմ, որ պետք է դուրս գա ԱԺ-ից այդ խայտառակ արձանագրությունները»,-իր խոսքում նշեց Զարուհի Փոստանջյանը:
Վերջինս հարց ուղղեց ԱԺ նախագահին, թե արդյո՞ք ՀՀԿ-ն քննարկումներ չի անցկացրել այս հարցի վերաբերյալ և ինչ կարծիք ունի այս մասին Սերժ Սարգսյանը:
ԱԺ նախագահը տեղեկացրեց, որ քննարկումներ չեն եղել և այս պահին ոչինչ չի կարող ասել: