Իտալական «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խոսել է Չեմպիոնների լիգայում իր թիմի հաղթելու հնարավորությունների մասին.
«Իր պատմության ընթացքում «Յուվենտուսը» մասնակցել է Չեմպիոնների լիգայի ութ եզրափակիչների: Այստեղ հաղթելը հեշտ չէ, քանի որ մրցաշարում հանդես են գալիս Եվրոպայի լավագույն ակումբները: Սակայն ես վստահ եմ, որ մեր թիմը կարող է այս մրցաշրջանում հասնել մինչև եզրափակիչ:
Կցանկանայի նորից խաղալ «Բարսելոնայի» հետ: Կարծում եմ, որ 1/8 եզրափակչում մեզ բաժին կհասնի անգլիական թիմերից մեկը»,- Ալեգրիի խոսքերը մերջբերում է «Calciomercato»-ն: