Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր հայտավորված են «Բորուսիա Դորտմունդի» հետ հանդիպմանը:
Թիմի հայտացուցակ է վերադարձել իսպանացի կիսապաշտպան Մարկո Ասենսիոն: Ֆուտբոլիստը վնասվածք ուներ, ինչի պատճառով բաց էր թողել «Աթլետիկ Բիլբաոյի» հետ խաղը:
Զարմանալիորեն հայտացուցակից բացակայում է գերմանացի ֆուտբոլիստ Տոնի Կրոսը: Իսպանական լրատվամիջոցները նշում են, որ 27-ամյա խաղացողի բացակայության պատճառը հայտնի չէ:
Նշենք, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրի «Ռեալ»-«Բորուսիա» հանդիպումը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով ժամը 23:45-ին: