Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆ դուրս գալուց հետո պատմել է ֆրանսիացի պաշտպան Ռաֆայել Վարանի վնասվածքի մասին:
«Վարանը շատ մեծ կորուստ է մեզ համար: Վաղը նա կանցնի բուժզննում: Նա ասում է, որ լուրջ բան չկա, սակայն ստուգել է պետք: Վստահաբար նա չի մասնակցի առաջիկա հանդիպմանը:
Այժմ չեմ մտածում վիճակահանության մասին: ՊՍԺ-ն արտակարգ խաղ է ցուցադրում ընթացիկ մրցաշրջանում, շատ գոլեր է խփում: Սակայն այժմ պետք է վայելել հաջողությունը, իսկ հետո նախապատրաստվել «Սևիլիայի» հետ հանդիպմանը»,- Զիդանի խոսքը մեջբերում է «AS»-ը: