Գործնական կոստյումի գինը խոսում է նրա տիրող հասարակական դիրքի մասին: Կարելի է միայն ենթադրել, թե ում համար են նախատեսված աշխարհում ամենաթանկ կոստյումները: Այս մասին նշում է Style.rbc.ru-ն:

Աշխարհում ամենապահանջված բրենդը, որը մասնագիտանում է հագուստների կարման անհատական պատվերների հիման վրա, 2009 թվականին ստեղծել է Broni Vanguish II կոստյումը: Բարձր գինը շուրջ 43.000 դոլար պայմանավորված է նրանով, որ կտորը մշակված է հատուկ այս կոստյումի կարման համար և ներառում է իր մեջ քաշմիրի մանրաթելեր և ուղտի բուրդ: 

Այս կոստյումի ստեղծման համար դիզայներ Ալեքսանդր Ամոսուն օգտագործել է նույն կտորը, ինչ իր գործընկերները Brioni կոստյումի ստեղծման համար: Կոստյումի ստեղծման վրա դիզայները օգտագործել է ընդհանուր առմամբ 80 ժամ, որի ընթացքում մասնիկները իրար են միացվել 5.000 ոսկե և պլատինե կարերով: Ալեսանդր Ամոսուի կոստյումը զարդարում են 18 կարատանոց ոսկե և ադամանդե կոչակները: Կոստյումի գինն է 110 հազար դոլար: 

Աշխարհում ամենաթանկ կոստյումի հեղինակները Ստյուարտ Հյուսը և Ռիչարդ Ժուելսը օգտագործել են կտոր, որի բադարության մեջ մտնում է քաշմիր, մետաքս և բուրդ: Նրա աստղային գնի(943 հազար դոլար) պատճառը նրանում է, որ կոստյումի ստեղծման ժամանակ օգտագործվլ է 0.5 կարատանոց 480 ադամանդ: