«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ջեսի Լինգարդը խոսել է Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում «Մանչեսթեր Սիթիի» հետ դերբիից ունեցած իր սպասելիքների մասին:
«Լավ հարաբերություններ ունեմ Ռահիմ Ստերլինգի հետ: Սակայն դաշտում չկան ընկերներ, և խաղում ենք հաղթելու համար: Վստահ եմ իմ ուժերի և թիմակիցների վրա: Երկու լավ թիմեր են մրցելու, և ոչ ոք չգիտի, թե ինչպիսի տեսք կունենա խաղը: Հանդիպումը կարող է լավը լինել, սակայն հնարավոր է՝ լինի հակառակը:
Պետք է համոզվենք, որ դերբիից հետո Մանչեսթերը կարմիր է լինելու»,- Լինգարդի խոսքը մեջբերում է «United Review»-ն: