Spice Girls-ի նախկին անդամ Մելանի Բին, որը հանդիպում է Լոս Անջելեսում հայտնի հայ ոճաբան Գարի Մադաթյանի հետ, ոչ միայն հայերեն սովորելու ցանկություն ունի, այլեւ՝ երգելու:

Instagram-ի իր էջում Մել Բին մի տեսանյութ է հրապարակել, որտեղ երգում է Սիրուշոյի «Վույ աման» երգը:

Նշենք, որ Սիրուշոն եւ Մելանին ավելի վաղ հանդիպել էին Լոս Անջելեսում.

«Մել Բի, դու շատ մեծ էներգիա եւ լուսավոր հոգի ունես»,-գրել էր Սիրուշոն:


Նյութի աղբյուրը` NEWS.am STYLE