ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում համածառայակցի կողմից դեկտեմբերի 11-ին արձակված կրակոցից մահացու վիրավորում ստացած Նարեկ Ադիբեկյանը ՌԴ Պյատիգորսկ քաղաքից էր, նա ընտանիքի հետ բնակվում էր այնտեղ: NEWS.am-ի հետ զրույցում Նարեկի ընկերները նշեցին, որ Ռուսաստանի Դաշնությունում ծառայությունն ավարտելուց հետո Նարեկը վերադարձել է Հայաստան եւ նրան այստեղ զորակոչել են բանակ եւ ծառայության տարել Արցախ:
Նարեկը Հայաստան էր եկել սովորելու նպատակով, նա ԵՊՀ Տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի ուսանող էր:
Նարեկ Ադիբեկյանը 45 օրից կավարտեր ծառայությունը:
Ավելի վաղ Արցախի ՊՆ-ից տեղեկացրել էինք, որ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 19:30-ի սահմանում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում համածառայակցի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Նարեկ Մարզպետունու Ադիբեկյանը: