Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Ալվարո Արբելոան կատակել է, որ «սերուցքայինների» նախկին կիսապաշտպան Խաբի Ալոնսոն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանության ժամանակ իր նախկին թիմի համար ընտրել է ֆրանսիական ՊՍԺ-ին:
Առաջին հանդիպումը կկայանա փետրվարի 13-ին Մադրիդում:
«Միշտ էլ գիտեինք, որ Խաբի Ալոնսոյի մոտ ավելի լավ է ստացվում ոտքերով, քան ձեռքերով»,- Արբելոան գրել է թվիթերյան իր էջում: