«Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին պատմել է իր թիմի` ԱԱ-2018-ի եզրափակիչ փուլեր դուրս գալու մասին:
Արգենտինացի ֆուտբոլիստը ծավալուն հարցազրույց է տվել ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքին:
«ԱԱ-2018-ին մենք լավ մարզավիճակով ենք մոտենում, քանի որ շարունակում ենք աճել: Նախկինում, մենք բախվեցինք նրան, ինչին չէինք սպասում և արժանի չէինք, քանի որ Վենեսուելայի և Պերուի հետ խաղերը մենք կարող էինք հեշտությամբ հաղթել:
Այդ դեպքում, մենք ստիպված չէինք լինի մինչև վերջին վայրկյանը պայքարել ԱԱ-2018-ի ուղեգրի համար: Նոր գլխավոր մարզչի օրոք մենք 4 պաշտոնական խաղ ենք անցկացրել, և հիմա, երբ Էկվադորի հետ խաղն անցյալում է, թիմը կփոխվի:
Մենք կաճենք և կազատագրվենք այն ճնշումից և վախից, որոնք ունեինք այդ խաղերից առաջ, չէ՞ որ վտանգ կար, որ մենք չենք լուծի մեր առջև դրված խնդիրը: Մեր հավաքականն էապես կփոխվի:
- Արդյոք սպիացե՞լ է ԱԱ-2014-ի եզրափակչում պարտվելու վերքը:
- Ոչ: Չգիտեմ` արդյոք երբևէ այն կսպիանա՞, թե՞` ոչ: Մենք պարզապես պետք է շարունակենք ապրել այդ գիտակցման հետ: Աշխարհի առաջնությունն ուրախալի պահ է, բայց, միևնույն ժամանակ, ցավալի է, որ այն այդ կերպ ավարտվեց:
- Ի՞նչ զգացողություններ ունեք, երբ արդեն 30 տարեկան եք: Այս տարիքում Ձեզ այսպե՞ս էիք տեսնում:
- Անկեղծ ասած, ես երբեք չեմ մտածել այդ մասին: Բայց միանգամայն գոհ եմ թե՛ իմ անձնական, թե՛ ֆուտբոլային կյանքից: Ես լավ մարզավիճակում եմ թե՛ խաղադաշտում, թե՛ դրա սահմաններից դուրս:
- Երբ Արգենտինայի հավաքականը դուրս եկավ ԱԱ-2018, մարզիչ Խորխե Սամապոլին ասաց, որ ֆուտբոլը Մեսսիին աշխարհի Գավաթ է պարտք: Ի՞նչ կարծիք ունես այդ մասին:
- Այո, լսել եմ: Նույն բանն ինձ նա անձամբ էլ է ասել: Հուսով եմ, ի վերջո ֆուտբոլն ինձ կվերադարձնի իմ պարտքը (ծիծաղում է):
- Ավարտիր հետևյալ նախադասությունը: 2018 թվականին Մեսսին կդառնա ...
- Ես երրորդ անգամ հայր կդառնամ: