«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ճանաչել է անգլիական Պրեմիեր-լիգայի` նոյեմբեր ամսվա լավագույն մարզիչ:
Այս մասին հայտնում է լիգայի պաշտոնական կայքը:
Իսպանացին երրորդ անգամն անընդմեջ է արժանանում այս մրցանակը` այդ կերպ առաջնության ռեկորդ սահմանելով:
Ամսվա լավագույն մարզչի կոչմանը հավակնում էին նաև Շոն Դայչը («Բերնլի»), Անտոնիո Կոնտեն («Չելսի»), Յուրգեն Կլոպը («Լիվերպուլ»), Ժոզե Մոուրինյուն («Մանչեսթեր Յունայթեդ») և Արսեն Վենգերը («Արսենալ»):
Նոյեմբերին «Մանչեսթեր Սիթին» 4 հանդիպման է մասնակցել և բոլորում էլ հաղթել է: «Սիթիի» ֆուտբոլիստները 17 գոլ են խփել և 5-ը բաց թողել: Ընթացիկ մրցաշրջանի 17 խաղերում միայն մեկ անգամ է ոչ-ոքի խաղացել` մնացած բոլոր խաղերում հաղթանակներ տոնելով: