Մերիլին Մանրոյի առեղծվածային մահից կես դար անց հայտնաբերվել են փաստաթղթեր, որոնք լույս են սփռում նրա կյանքի և նրա մահվան մեջ Քենեդի եղբայրների մասնակցության վրա: Նակինում անհայտ վկայությունները ներկայացրել է մասնավոր դետեկտիվ Ֆրեդ Օտաշի աղջիկը, որը Մանրոյի` Լոս Անջելոսում գտնվող տանը տեղադրել էր գաղտնի սարքավորումներ:

Իր գրառումներում Օտաշը նշում է, որ 1962 թվականի օգոստոսին Ռոբերտ Քենեդին եղել է դերասանուհու տան մոտ և նրանք բուռն վիճաբանության են բռնկվել: Օտաշի խոսքերով Ռոբերտ Քենեդին փակել է նրա բերանը բարձով, որպեսզի վերջինիս բղավոցները չլսեն հարևանները: Այնուհետև պաշտոնյան հեռացել է, իսկ դերասանուհուն հայտնաբերել են սպանված վիճակում: Պաշտոնական տարբերակի համաձայն Մանրոն մահացել է ցավազրկողների չարաշահելու պատճառով:

Մշտապես Մերլին Մանրոի և Քենեդի եղբայրների հետ հարաբերությունների մասին տարբեր խոսակցություններ են տարածվել: Ամերիկյան լրատվական միջոցները այժմ փորձում է պարզել, թե ինչքանով է արժանահավատ Օտաշի վկայությունները: