Խոյ. Շրջապատի մարդիկ հակված կլինեն սխալ որոշումներ կայացնել: Համենայն դեպս այդ համոզմունքը կունենաք ոչ միայն դուք: Հնարավոր են ձեր եւ այլոց շահերի բախում: Այժմ չի կարելի սեփական պատասխանատվությունը բարդել ուրիշի ուսերին եւ խուսափել ստանձնած հանձնառություններից: Եթե ունեք պարտքեր, փորձեք դրանք հետ վերադարձնել:

Ցուլ. Այսօր ձեր գործանական հատկանիշները կդրեւորեք լավագույնս: Միայն զգուշավորությամբ մոտեցեք այն մարդկանց կողմից ձեզ արված առաջարկներին, որոնց կամ չափազանց լավ եք ճանաչում, կամ չեք ճանաչում առհասարակ: Ձեր մատ տրամադրությունը չպետք է ազդի շրջապատի մարդկանց վրա: Խուսափեք որեւէ առճակատումից:

Երկվորյակ. Այժմ ամեն բան նորմալ է պրոֆեսիոնալ գործունեության եւ սոցիալական ոլորտներում: Կարող եք կարեւոր փաստաթղթերի հետ աշխատել, առանց մտավախության, որ սխալներ թույլ կտաք: Հաճելի հանդիպումների հավանականությունը մեծ է: Ժամանակ գտեք լավ շրջապատում ուրախ ժամանցի համար:

Խեցգետին. Իդեալական ժամանակ է մտավոր եւ ստեղծագործական աշխատանքի համար: Օգտակար է ինքնակրթությամբ զբաղվելը: Նոր ստացված գիտելիքները կօգնեն ձեզ ապագայում: Անշարժ գույքի հետ կապված գործարքները կլինեն հաջող:

Առյուծ. Շրջապատի մարդկանց հետ դժվարությամբ լեզու կգտնեք: Պատճառը ներքին լարվածությունն է ու զգացական անկայուն դաշտը: Հնարավոր է անակնկալ կերպով ուժերը ջլատվեն եւ գերհոգնածություն զգաք: Դրամական հարցերում եղեք հատկապես ուշադիր: Հարազատները կարող են անակնկալ կերպով ուրախացնել ձեզ:

Կույս. Բարենպաստ օր է ցանկացած աշխարհիկ միջոցառումների համար: Կարող եք նաեւ մեծ գնումներ կատարել` մեքենա, անշարժ գույք, ոսկեղեն: Հնարավոր է որոշ խնդիրներ ծագեն, որոնք լուծումը շատ կարեւոր է: Գործընկերները ճիշտ խորհուրդներ կտան: Դրանք օգտակար կլինեն եւ կօգնեն խուսափել տհաճություններից:

Կշեռք. Օրը հարմար է գործնական հանդիպումների եւ բանակցությունների համար: Կարեւոր փաստաթղթերի ստորագրման համար բարենպաստ օր է: Կարող եք պլաններ կազմել ապագայի վերաբերյալ: Եթե ալարկոտությունը մի կողմ դնեք, հաջողությունը երկար սպասեցնել չի տա ձեզ: Հարմար օր է ռոմանտիկ հարաբերություններ սկսելու համար:

Կարիճ.Նվիրեք ձեզ մասնագիտական խնդիրների կարգավորմանը: Սակայն աշխատանքն ու անձնական հարաբերությունները մի խառնեք իրար: Նոր սիրային ծանոթությունները կուրախացնեն ձեզ, թեեւ հետագայում կհամոզվեք, որ եղածն ընդամենը թեթեւ սիրավեպն էր: Անտեղի խոստումներ մի տվեք:

Աղեղնավոր. Լի եք ստեղծագործական եղանդով եւ ներշնչանքով: Այն, ինչ նախատեսել եք այսօր, կստացվի առանց լուրջ բարդությունների: Նշանի միայնակ ներկայացուցիչները այսօր հետաքրքիր մարդու կհանդիպենք, ով կարող է փոխել նրանց կյանքը:

Այծեղջյուր. Լավ ժամանակ է ծրագրերն իրականացնելու համար: Վստահ եւ անվարան շարժվեք առաջ: Մարդիկ, ովքեր կարող են այսօր ձեզ մտքափոխ անել, պարզապես զինաթափ կլինեն: Հաճելի անակնկալների սպասեք սիրելիից:

Ջրհոս. Ձեր խնդիրները կարգավորեք միայնակ: Օրը հարմար է ընտանեկան հարմոնիկ հարաբերությունների համար: Անձնական կյանքում մի փոքր թարմություն մտցնելը վատ չէր լինի: Հաջողությունը կարող է ձեզ ժպտալ ոչ միայն սիրո մեջ, այլ նաեւ գործնական կյանքում:

Ձկներ. Երկու կրակի արանքում կհայտնվեք: Ուստի փորձեք նախապես ձեր անելիքը պլանավորել, ավելորդ լարվածության աճ թույլ չտալու համար: Սիրային հարցերում ավելի լավ է լինեք զիջող: Ավելի շրջահայաց եւ զգուշավոր եղեք: