Ֆրանսիական լրատվամիջոցները հայտնում են, որ ՊՍԺ-ն միացել է «Արսենալի» հարձակվող Ալեքսիս Սանչեսի տրանսֆերի համար մղվող պայքարին.
Չիլիի հավաքականի ֆուտբոլիստն իր պայմաններն է առաջարկել: Փարիզյան ակումբը պատրաստ է բավարարել դրանք՝ 29-ամյա ֆուտբոլիստին վճարելով տարեկան 15 մլն եվրո:
Որոշ ժամանակ առաջ տեղեկություն էր հաստատվել, որ Սանչեսի ու թիմակիցների հարաբերությունները լարված են: «Զինագործների» խաղացողները ցանկանում են, որ հարձակվողը հեռանա Լոնդոնից:
Հիշեցենք, որ չիլիացի ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է նաև «Մանչեսթեր Սիթին»: